Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Իրանը դեպի ԵՄ առևտրային ճանապարհ է կառուցում Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով

Իրանը դեպի ԵՄ առևտրային ճանապարհ է կառուցում Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով
26.05.2016 | 11:58

Իրանի երկաթուղու պաշտոնական ներկայացուցիչը հաղորդել է, որ աշխատանքներ են կատարվում տարանցիկ նոր երթուղու մշակման համար, որ կանցնի Իրանի ու Անդրկովկասի տարածքով՝ վերջնակետ ունենանալով ԵՄ-ն՝ հաղորդում է PressTV-ն: Իրանի երկաթուղու զարգացման դեպարտամենտի փոխնախագահ Հասան Աշուրին ասել է, որ պայմանավորվածություններ կան Ադրբեջանի ու Վրաստանի հետ՝ նոր տրանսպորտային մայրուղու ստեղծման վերաբերյալ:

«Երթուղին ներառում է և երկաթուղային, և ավտոմոբիլային ճանապարհներ և կանցնի Ադրբեջանով ու Վրաստանով: Նախագիծը մշակված է բեռնափոխադրման համար հատուկ շրջանցելով Թուրքիան»: PressTV-ին տված հարցազրույցում Հասան Աշուրին ասել է, որ նախագծի իրականացումը բեռնափոխադրման ժամկետը 45 օրից կրճատում է մինչև 23: Նա հավելել է, որ նախագծին մասնակցում են Ռուսաստանն ու Ֆինլանդիան: 2016-ի փետրվարին Ադրբեջանն առաջարկել է երկաթուղային հատվածով Իրանի Բենդեր-Աբաս նավահանգիստը միացնել Ֆինլանդիային: Նախագիծը ստացել է «Հյուսիս-Հարավ՝ Հնդկաստանից Հելսինկի» անվանումը: Երթուղու երկարությունը 5000 կիլոմետր է, տարեկան թողունակությունը 20 միլիոն տոննա: Նոր միջանցքը ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների հնարավորություն կտա Սանկտ Պետերբուրգից Մումբայ և նախատեսված է Հնդկաստանից, Իրանից և Պարսից ծոցի այլ երկրներից Ռուսաստան ապրանքափոխադրումների համար, իսկ Պետերբուրգից՝ Հյուսիսային և Արևմտյան Եվրոպայի երկրներ:

REGNUM


Հ.Գ. Հասան Աշուրին ընդամենը ներկայացրել է մի նախագիծ, որը դեռ մշակվում է և կարող է իրագործվել, կարող է չիրագործվել՝ տարածաշրջանում սնկի պես հայտնվում ու անհետանում են նման նախագծերը: Բայց սա հրաշալի ազդանշան է, թե Ռուսաստանը ինչ տնտեսական ու քաղաքական գերակայություններ ունի տարածաշրջանում և ինչպես է գնահատում իր ռազմավարական դաշնակցի՝ Հայաստանի, ռազմավարական գործընկերոջ՝ Ադրբեջանի ու Վրաստանի շահերը, որի հետ 2008-ի պատերազմից հետո չի վերականգնել դիվանագիտական հարաբերությունները: Ինչպես միշտ բիզնես և միայն բիզնես՝ անձնական ոչինչ: Եվ ինչպես Ադրբեջանին ու Հայաստանին զենքի վաճառքի «բիզնեսի» պարագայում սա զուտ քաղաքականություն է՝ սեփական ազդեցությունը տարածելու նպատակով: Իսկ Թեհրանը իսկապես բիզնես է անում՝ բեռնափոխադրումը դեպի Եվրոպա 45 օրից կրճատում է մինչև 23: Թող Բաքուն ու Անկարան պարզեն իրենց հարաբերությունները: Իսկ Երևանը հարց չունի՞:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1662

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ